Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե Սերժ Սարգսյանին մարտի դաշտում հարցնեինք՝ ով է Սամվել Բաբայանը, կասեր` Աստծո պես մի բան է». Գուրգեն Եղիազարյան

15:45, երկուշաբթի, 22 մայիսի, 2017 թ.
«Եթե Սերժ Սարգսյանին մարտի դաշտում հարցնեինք՝ ով է Սամվել Բաբայանը, կասեր` Աստծո պես մի բան է». Գուրգեն Եղիազարյան

«Ես չեմ կարող ասել, թե ինչ է մտածում ԱԱԾ-ն, բայց կարող եմ ասել, թե ինչ է մտածում Սերժ Սարգսյանը, որովհետև ՀՀ-ում ԱԱԾ, բան գոյություն չունի, կա միայն ինքը, հատկապես Սամվել Բաբայանի գործով: Երբ որ Սամվել Բաբայանը հրամանատար էր և իր հաջողությունները կռում էր մարտի դաշտում` դեմ-դիմաց կանգնած թշնամուն, այն ժամանակ պետք է Ս. Սարգսյանին հարցնեինք, թե ով է Սամվել Բաբայանը, կասեր` Աստծո պես մի բան է: Հիմա բռնել, փակել են ազգային հերոսին, այդ ուսադիրները պատերազմի դաշտում վաստակած իսկական գեներալին և ընկած այս կողմ, այն կողմ` նրա դեմ նոր ապացույցներ են ման գալիս»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Սամվել Բաբայանի ձերբակալությանն ու «Իգլայի» պատմությանը, ասել է Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը:
     «Ես ի՞նչ իմանամ, կարող ա Սամվել Բաբայանը կապ է ունեցել Իգլայի հետ, որ ուղարկի Արցախ, ի՞նչ իմանանք, թե նրա միտքն ինչ է եղել իրականում, կամ եղե՞լ է նման զենք, թե չէ, կամ այդ զենքը զե՞նք է, թե՞ զենք չի, բայց որ Սամվել Բաբայանի հետ խնդիր ունեն, դա հաստատ գիտեմ. ում հետ խնդիր ունեն` նա պետք է բանտում լինի»:
     Գուրգեն Եղիազարյանի խոսքով` Ս. Սարգսյանը Հայաստանի անցյալն է. «Սասնա ծռեր», Սարի թաղ, ավելի վատ բաներ կլինեն: Հիմա ակտիվ մասսան դրսում է գտնվում, բայց եթե իրավիճակն այսպես շարունակվի, նույնիսկ այստեղի ոչ այդքան ակտիվ մասսան կարող է մի օր չհամբերել»:

6517 | 9
Facebook