Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Եթե Արցախում լայնածավալ պատերազմ սկսվի, կամա թե ակամա, դրան մասնակցելու են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը, Թուրքիան և այլք. «168 ժամ»

10:25, շաբաթ, 20 մայիսի, 2017 թ.
Եթե Արցախում լայնածավալ պատերազմ սկսվի, կամա թե ակամա, դրան մասնակցելու են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը, Թուրքիան և այլք. «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է.
     «Ադրբեջանն արդեն զզվեցրել է բոլորին, և նրա լկտի պահվածքն արդեն վիրավորական է գերտերությունների համար: Մենք միշտ ընդգծում էինք, որ անհրաժեշտ է հասցեական կոշտ հայտարարություն ագրեսորին, բայց նաև հասկանալի էր ՄԽ համանախագահների պահվածքը. նրանք փորձում էին էլ ավելի չվատթարացնել իրավիճակը, հատկապես, որ Ադրբեջանը դրան սպասում էր, որպեսզի կրկին աննորմալ քայլերի դիմի: Բայց, ըստ երևույթին, այլ հնարավորություն այլևս չկար, և պետք է հասցեական լիներ»,- մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը մեր թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Երբ ասում ենք, որ պետք է լինի խաղաղ կարգավորում, դա ոչ միայն համամարդկային շահերից է բխում, այլև այդ պետությունների ազգային շահերից: Հիմա Ադրբեջանն ուզում է դա խարխլել, և բոլորի համար պարզ է, որ, եթե այստեղ լայնածավալ պատերազմ սկսվի, կամա թե ակամա դրան մասնակցելու են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, Թուրքիան և այլք: Սա կարող է երրորդ համաշխարհայինի սկիզբ դառնալ, ինչն անթույլատրելի է»,- հավելել է նա»,-գրում է թերթը:
     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

5036 | 3
Facebook