Խնդրում ենք սպասել...

Միջազգային

SpaceX-ն արբանյակ է արձակել, որը Wi-Fi ծածկույթ կապահովի ինքնաթիռներում

12:45, երեքշաբթի, 16 մայիսի, 2017 թ.
SpaceX-ն արբանյակ է արձակել, որը Wi-Fi ծածկույթ կապահովի ինքնաթիռներում

Ամերիկյան SpaceX մասնավոր ընկերությանը պատկանող Falcon 9 հրթիռակիրն ուղեծիր է հանել Inmarsat-5 F4 հեռահաղորդակցային արբանյակը, որն այլ արբանյակների հետ գերարագ ինտերնետային ծածկույթ կապահովի ինքնաթիռներում և ծովային տրանսպորտում:

Հրթիռն արձակվել է Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից: Մեկնարկից 32 րոպե անց ընկերությունը հայտարարել է, որ արբանյակը հաջողությամբ ուղեծիր է հանվել:
     Inmarsat-5 F4 հեռահաղորդակցային արբանյակը Global Xpress ուղեծրային խմբի 4-րդ արբանյակը կլինի, որ նախատեսված է ծովում, օդում և ցամաքում գերարագ ինտերնետ կապ ապահովելու համար:

10818 | 0
Facebook