Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կնիկներն ամեն տեղ էլ կան». քաղաքացին` Փոստանջյանին քաղաքապետի պաշտոնում տեսնելու մասին

14:35, ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
«Կնիկներն ամեն տեղ էլ կան». քաղաքացին` Փոստանջյանին քաղաքապետի պաշտոնում տեսնելու մասին
     «Երկիր ծիրանի» կուսակցությունը, Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, շարունակում է նախընտրական հանդիպումները երևանցիների հետ: Այսօր նրանք Արաբկիր վարչական շրջանում էին: Երբ լրագրողները բնակիչներից մեկին հարցրին` ճանաչո՞ւմ է արդյոք Փոստանջյանին, ասաց. «Այո, ճանաչում եմ որպես սիրուն տիկին»` ոչինչ չասելով նրա 10 տարվա պատգամավորական գործունեության մասին: «Կուզեմ, որ լավ բանի համար մտածեն, լավ կյանքի ու ապագայի համար պայքարեն, որ մեր Հայաստանը ծաղկի»: Հարցին` կին քաղաքապետ կուզեի՞ք տեսնել, պատասխանեց. «Ինչու չէ, կնիկներն ամեն տեղ էլ կան»:
2264 | 0
Facebook