Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զինծառայող Մհեր Արզումանյանը մահացու վիրավորումն ստացել էր կրծքավանդակի շրջանում

12:45, ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
Զինծառայող Մհեր Արզումանյանը մահացու վիրավորումն ստացել էր կրծքավանդակի շրջանում

Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Մհեր Արզումանյանի սպանության դեպքի առթիվ։
     2017 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Ֆելիքսի Արզումանյանը:
     Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

3369 | 2
Facebook