Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ ՀՀՊ համակարգը թույլ է տալիս Պենտագոնին միջուկային հարված հասցնել Ռուսաստանին. ՌԴ գլխավոր շտաբ

23:35, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2017 թ.
ԱՄՆ ՀՀՊ համակարգը թույլ է տալիս Պենտագոնին միջուկային հարված հասցնել Ռուսաստանին. ՌԴ գլխավոր շտաբ
     Հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգը թույլ է տալիս հրթիռային-միջուկային հարված հասցնել Ռուսաստանին, հայտնել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալը: «Ամերիկյան բազաների առկայությունը Եվրոպայում, ՀՀՊ նավերի առկայությունը ռուսական տարածքների ծովերում ու օվկիանոսներում, հզոր և գաղտնի բաղադրիչ են պարունակում Ռուսաստանի վրա անսպասելի հարված հասցնելու համար»,- ասել է Վիկտոր Պոզնիխիրը։ Նա նաև ընդգծել է, որ դա խթանում է սպառազինությունների մրցավազքը՝ հատկապես ռազմավարական:
8661 | 2
Facebook