Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վիրավորված զինծառայողի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր

12:05, կիրակի, 23 ապրիլի, 2017 թ.
Վիրավորված զինծառայողի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր
     Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Թաթուլ Հարությունյանին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից տեղափոխել են
     ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: MAMUL.am-ի թղթակցին
     ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից տեղեկացրեցին, որ նրա առողջական վիճակում դեռևս փոփոխություն չկա: «Գլխի շրջանում է վնասվածք ստացել, կատարվել են անհրաժեշտ վիրահատական միջամտություններ, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Թաթուլ Հարությունյանը գտնվում է բժիշկների հսկողության ներքո»,- տեղեկացրեցին հոսպիտալից:
     Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 18-ին ժամը 18:20-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը:
5136 | 1
Facebook