Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մանչեսթերը ծովի մոտ» ֆիլմը դիտելուց հետո ամուսիններն սպանել են որդեգրած երեխային

12:45, հինգշաբթի, 13 ապրիլի, 2017 թ.
«Մանչեսթերը ծովի մոտ» ֆիլմը դիտելուց հետո ամուսիններն սպանել են որդեգրած երեխային

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Շենանգո շրջանում բնակվող Հիզեր և Էռնեսթ Ֆրանկլին ամուսնական զույգը «Մանչեսթերը ծովի մոտ» ֆիլմը դիտելուց ժամեր անց սպանել է որդեգրյալ տղային: Այս մասին հաղորդում է New York Daily News լրատվականը:
     Ամուսնական զույգը ձերբակալվել է փետրվարի 28-ին` որդեգրյալ տղային սպանելու, իրեղեն ապացույցները կեղծելու նաև տունը այրելու մեղադրանքներով:
     Շրջանային դատախազ Ժոզեֆ ՄաքԲրայդը պատմել է, որ սպանությունից առաջ ամուսինները դիտել են «Մանչեսթերը ծովի մոտ» ֆիլմը, ոտեղ գլխավոր հերոսը` Լի Չենդլերը, պատահմամբ այրում է իրենց տունը, որտեղ գտնվելիս են եղել նրա 3 երեխաները: Հրդեհից երեխաները մահանում են, սակայն Չենդլերին մեղադրանք չեն ներկայացնում. դատարանը հրդեհը համարում է դժբախտ դեպք: Ռեժիսոր Քենաթ Լոներհանի ֆիլմն այս տարի արժանացել է «Օսկարի»` լավագույն դերասան (Քեյսի Աֆլեք) և լավագույն սցենար անվանակարգերում:
     Դատախազ ՄաքԲրայդը, ներկայացնելով սպանության մանրամասները, հայտնել է, որ մայրը` Հիզեր Ֆրանկլինն, անհայտ պաճառներով լքել է տունը, եղել է Շենանգո և Դելավեր շրջաններում ու տուն է վերադարձել միայն այն ժամանակ, երբ այն ամբողջովին բռնկված է եղել: Իսկ հայրն` Էռնեսթ Ֆրանկլինը, իրավապահներին պատմել է, թե 3 ժամ շարունակ շրջել է խանութներում` անհրաժեշտ սննդամթերք որոնելով:
     Նրանց որդին` Ջեֆրին, աղիների հետ կապված առողջական խնդիրներ է ունեցել, նաև տառապել է անմիզապահությունից: Նշվում է, որ տղայի խորթ մայրն այդ մասին բազմիցս գրել է ֆեյսբուքյան իր էջում:
     Հրդեհը մարելուց հետո տղայի մարմինը հանվել է տնից, և դատաբժշկական քննությունը ցույց է տվել, որ նա մահացել է մինչ հրդեհը: Մասնագետներին, սակայն, չի հաջողվել պարզել, ինչն է եղել մահվան իրական պատճառը:

10739 | 0
Facebook