Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Էլի սկսեցին հայտարարել, թե քարանձավները տալիս ենք մասնավորին». Գալուստ Նանյան

14:20, չորեքշաբթի, 12 ապրիլի, 2017 թ.
«Էլի սկսեցին հայտարարել, թե քարանձավները տալիս ենք մասնավորին». Գալուստ Նանյան
     Էս ինչ ա..... Էս մշակույթի վրա նախարար չի գալի՞ս, չեմ հասկանում: Էլի սկսեցին հայտարարել, թե քարանձավները տալիս ենք մասնավորին: Մշակույթի նախարարությունը հայտարություն է տարածել, որ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գնիշիկի համայնքի վարչական տարածքում գտնվող «Մագելանի», Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող «Արենի 1» («Թռչունների»), Արփի համայնքի վարչական տարածքում գտնվող «Արջի», «Մոզրովի» և Արագածոտնի մարզի Աղձք համայնքի վարչական տարածքում գտնվող «Քարե դռներ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթ: Ուրեմն այսպես «Հարգելի» Մշակույթի նախարարություն, դուք Ձեր այս քայլով խաղտում եք «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի (11 նոյեմբեր 1998թ.) 35-րդ հոդվածը՝ «Պետական սեփականություն համարվող հուշարձանները», հստակ սահմանում է. «Պետական պատմամշակութային արգելոցները, դրանց մաս կազմող հուշարձանները, կառույցները և հողատարածքները չեն տարանջատվում և օտարվում»: Եվ ուշադրություն, Ձեր իսկ նշված հայտարարության մեջ նշված որոշ քարանձավներ համարվում են Բնության հուշարձաններ:
3627 | 0
Facebook