Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղազախստանի հավաքականի օդանավը «Զվարթնոց» է վերադարձել թռիչքից 1,5 ժամ անց. նոր մանրամասներ

12:20, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
Ղազախստանի հավաքականի օդանավը «Զվարթնոց» է վերադարձել թռիչքից 1,5 ժամ անց. նոր մանրամասներ

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Ղազախստան հանդիպումից հետո Ղազախստանի հավաքականի ինքնաթիռն հարկադիր վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում`շասիի հետ կապված խնդրի պատճառով։

ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի օդանավի՝ «Զվարթնոց» օդանավակայանում հարկադիր վայրէջքի հետ կապված։ Հայտարարությունում նշվում է, որ հավաքականի հետադարձ թռիչքը նախատեսվում էր մարտի 27-ին՝ ժամը 00:30-ին, սակայն այն իրականացվել է ժամը 1:13-ին՝ ռուսական «Severstal» ավիաընկերության կողմից: Թռիչքի ընթացքում պարզվել է, որ օդանավն ունի շասիի անսարքություն, այդ իսկ պատճառով, անվտանգությունից ելնելով և հետագա խնդիրներից խուսափելու նպատակով, օդանավը հետ է վերադարձել և ժամը 2:46-ին վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի հետադարձ չվերթը նախատեսվում է այսօր՝ ժամը 16:00-ին:

4341 | 0
Facebook