Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թուրքիան բողոքի նոտա է հղել Անկարայում Շվեյցարիայի փոխդեսպանին». Կարեն Հովհաննիսյան

12:20, կիրակի, 26 մարտի, 2017 թ.
«Թուրքիան բողոքի նոտա է հղել Անկարայում Շվեյցարիայի փոխդեսպանին». Կարեն Հովհաննիսյան
     Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Անկարայում Շվեյցարիայի փոխդեսպանն, ում հանձնվել է բողոքի նոտա՝ կապված Շվեցարիայի մայրաքաղաք Բեռնում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հանրահավաքի հետ, որի ժամանակ հնչել են հակաէրդողանական ելույթներ և կոչեր:
     Ավելի քան 300 ցուցարարներ Բեռնում դուրս էին եկել ցույցի հակաէրդողանական կարգախոսներով և սահմանադրական փոփոխություններին «ՈՉ» ասելու կոչերով:
     Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն զանգահարել է Շվեցարիայի ԱԳ նախարարին և իր դժգոհությունը հայտնել:
     Էրդողանը նույնպես արձագանքել է: Մասնավորապես նա արձագանքել է այն նկարին, որտեղ պատկերված է եղել Էրդողանը և գրված է եղել «Kill Erdoğan»:
     «Շվեյցարիայի խորհրդարանում ծայրահեղական ահաբեկչական կազմակերպությունները դնում են իմ նկարը ատրճանակի հետ միասին, և սա արվում է Շվեցարիայի նման երկրում: Արդեն պարզ է, թե ինչ արժեքների հետևորդ են Եվրոպայում» - ասել է Էրդողանը:
     Հիշեցնեմ, որ PKK-ն Շվեցարիայում ճանաչված է որպես ահաբեկչական կառույց, սակայն իշխանությունները թույատրել էին PKK-ի կարգախոսներով և պաստառներով հանրահավաք:
3737 | 0
Facebook