Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հովիկ Աբրահամյանը կազմակերպված կերպով տապալում է Ալիկ Սարգսյանի քարոզարշավը. «Հրապարակ»

10:20, շաբաթ, 25 մարտի, 2017 թ.
Հովիկ Աբրահամյանը կազմակերպված կերպով տապալում է Ալիկ Սարգսյանի քարոզարշավը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.
     «Հովիկ Աբրահամյանի ազդեցության տակ գտնվող մի շարք համայնքապետեր կազմակերպված տապալում են Արարատի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի քարոզարշավը: Մեզ հայտնի դարձավ, որ օրերս Ալիկ Սերգեյիչին Մրգավետ համայնքում ոչ մեկը չի դիմավորել, թեպետ նախապես իրազեկել են գյուղին հանդիպման մասին, բայց գյուղապետ Լևիկ Աբրահամյանի ջանքերով մրգավետցիները միասնական բոյկոտ են կազմակերպել:
     Նման տապալված այցեր են եղել այլ համայնքներում ևս:
     Ալիկ Սարգսյանը լուրը հաստատել է մեր լրագրողի հետ զրույցում. «Բայց ես չեմ համարում, թե քարոզարշավը տապալում են: Մի 2-3 գյուղ էլ էդպես կլինի, նորմալ է: Ամեն դեպքում, ես դա չեմ վերագրում ժողովրդին: Էդ էլ կյանքը ցույց կտա, որ համայնքում փորձում են բոյկոտել, էդ համայնքից ավելի շատ ձեն եմ տանելու: Ժողովուրդը շատ վատ ռեակցիա է տալու: Ժողովուրդը ոչ մեկի սեփականությունը չէ, ու որեւէ մեկը թող իրեն իրավունք չվերապահի գյուղում «քյոխվի» դեր ստանձնի»:

4612 | 0
Facebook