Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը կոալիցիա են կազմել». Ն. Փաշինյան

16:00, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
«Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը կոալիցիա են կազմել». Ն. Փաշինյան
     Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում` ընտրողների հետ հանդիպման ժամանակ, «Ելք» դաշինքով պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին. «Երկու օր առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց և տեղի ունեցավ մի բան, որը 2008 թվականին մեր ամենավատ երազներում չէինք կարող պատկերացնել: Մարդն ուղիղ տեքստով ՀՀ քաղաքացիներին կոչ արեց գնալ և քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին, ինչը բացառիկ խայտառակություն է: Ես այս մասին խոսել էի դեռ 2016 թվականի հունիսի 22-ին` Խորենացի փողոցում: Հաստատվեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը կոալիցիա են կազմել` ՀՀ-ի համար նվաստացուցիչ պայմաններով` ինչ-որ խաղաղության գաղափար քարոզելու: Մենք բոլորս գիտենք, որ եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստ լինենք պատերազմի, իսկ Սերժ Սարգսյանն իր գործունեության ընթացքում բառիս բուն իմաստով ուղղակի ձախողել է Ադրբեջանի հետ ռազմական բալանսի պահպանումը»: Թեկնածուն նշել է, թե Ս. Սարգսյանի պատճառով` ՀՀ ԶՈւ-ն այլևս չի կարելի համարել տարածաշրջանում ամենամարտունակը. «Այն, որ հիմա Ադրբեջանը լկտիացել է, ամեն օր լարվածության տակ է պահում սահմանը, դա ևս Սերժ Սարգսյանի և այդ կեղծ խաղաղության կոչերի հետևանքն է»,- եզրափակել է նա:
4426 | 3
Facebook