Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանցի մարտիկը զինված հարձակում է գործել մարզադահլիճի վրա

00:10, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
Ադրբեջանցի մարտիկը զինված հարձակում է գործել մարզադահլիճի վրա

Բաքվում զինված հարձակում է տեղի ունեցել «Մարաթոն» մարզադահլիճի վրա, որի արդյունքում տուժել է 6 մարզիկ։ Մահակներով, կացիններով, կաստետներով զինված անհայտ անձինք մարզման ընթացքում ներխուժել են մարզադահլիճ և հարձակվել մարզչի և մարզիկների վրա՝ նրանց բազմաթիվ վնասվածքներ հասցնելով։ ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ միջադեպի պատճառը MMA հայտնի մարտիկների՝ Ալի Նաջաֆիի և Զիյադխան Սադիևի միջև վեճն է։ Ոստիկանությունը սկսել է գործի քննությունը։ Սադիևը և հարձակման մի քանի այլ մասնակից բերման են ենթարկվել։

9588 | 0
Facebook