Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հիմք վեկալեք ֆեյսբուքյան իմ գրառումը». Բազմասեր Առաքելյանն՝ իր հետ կապված միջադեպի մասին

14:15, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
«Հիմք վեկալեք ֆեյսբուքյան իմ գրառումը». Բազմասեր Առաքելյանն՝ իր հետ կապված միջադեպի մասին
     «Հիմք վեկալեք ֆեյսբուքյան իմ գրառումն ու դրանով շարժվեք առաջ: Ես սադրանքներին չեմ տրվում: Ծեծկռտուք, քաշքշուկ արել եմ 15 տարի առաջ, երբ մարզիկ էի ու ռինգում էի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը` հերքելով իր անվան հետ կապված միջադեպը:
     Հիշեցնենք, որ օրեր առաջ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական ծրագրերի պատասխանատու, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ ԲՀԿ-ն լքած և ՀՀԿ-ի տարածքային ցուցակով Արագածոտնի մարզից առաջադրված Բազմասեր Առաքելյանի կողմնակիցները նրա հայրենի Փարպի գյուղում ծեծի են ենթարկել բնակիչներից մեկին, ով ասել է, որ քվեարկելու է ՀՅԴ-ի օգտին։
     ՀՀ գլխավոր դատախազությունն էլ երեկ տեղեկացրել է, որ միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումները ՀՀ Արագածոտնի մարզի դատախազի կողմից ուղարկվել են ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նյութեր նախապատրաստելու համար:
2410 | 1
Facebook