Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իմ հարսը բարեհոգի աղջիկ է և շրջապատում ճանաչված». Գալուստ Սահակյան

16:30, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
«Իմ հարսը բարեհոգի աղջիկ է և շրջապատում ճանաչված». Գալուստ Սահակյան

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր հարսի` Սեդա Հակոբյանի գործունեությանը, ով լինելով Երևանի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն, հրահանգում է իր ենթակայությամբ աշխատող մարդկանց, որպեսզի վերջինները մարզերում բնակվող իրենց հարազատներին վերագրանցեն թիվ 2 ընտրատարածքում, ասել է. «Իմ հարսն աշխատանքային ժամին որևէ քարոզչություն չի կատարել: Իմ հարսը բավականին բարեհոգի աղջիկ է և շատ աշխատող և ճանաչված է ամբողջ շրջապատի համար: Եթե մենք մտածենք, որ մարդիկ պետք է բերենք, գրանցել տանք, ոչ թե հարսի մասին պետք է ասեք, այլ իմ մասին: Դրա համար էլ ասում եմ, որ նման տեղեկություններ տարածողները սովորական զազրախոսներ են: Դա ոչ թե իմ հարսին է վերաբերում, այլ վերաբերում է ինձ, ուզում են մի բան գտնել, ասել, դրանով իսկ Գալուստ Սահակյանին կարող են վիրավորել՝ չմտածելով, որ Գալուստ Սահակյանն այն մարդն է, որ ոչնչից չի կարող վիրավորվել, որովհետև ուրիշի ունեցվածքից երբեք ու երբեք չի օգտվել»:
     Ըստ Սահակյանի, եթե նույնիսկ նման բան լիներ էլ, դա օրենքով թույլատրելի է: «Ընտրություն է, եթե մարդը որևէ մեկին ուզում է ընտրել, գալիս, գրանցվում է իր բարեկամի տանը, որն օրենքը թույլ է տալիս: Իսկ եթե չի կարելի, այն պատգամավորները, որ խոսում են այդ մասին, պետք է օրենքը փոխեին, որ չթողնեին, և վերջին հաշվով այսօր գրանցումն այն սովետական շրջանի գրանցումը չէ: Մարդը կարող է մի տեղ գրանցված լինել, հինգ տեղ էլ տուն ունենալ, այնպես որ ինքն ուզենա՝ այնտեղ կապրի, այնտեղ կքվեարկի»,- ասել է Սահակյանը:

5260 | 5
Facebook