Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ոտքից զրկված լեռնադահուկորդուհին պրոֆեսիոնալ մարզիկներից ավելի մեծ արագություն է զարգացնում

00:10, շաբաթ, 25 փետրվարի, 2017 թ.
Ոտքից զրկված լեռնադահուկորդուհին պրոֆեսիոնալ մարզիկներից ավելի մեծ արագություն է զարգացնում

12 տարի առաջ Պակիստանում տեղի է ունեցել երկրաշարժ` Ռիխտերի սանդղակով 7,6 բալ ուժգնությամբ: Այս դժախտությունը խլել է 80 հազար բնակչի կյանք` միլիոնավորների թողներով առանց տանիքի ու ունեցվածքի: Այդ ժամանակ 14-ամյա Ինշա Աֆսարը կորցրել է ոտքը:

Ինշա Աֆսարը երկրաշարժից հետո
Ինշա Աֆսարը երկրաշարժից հետո

Աղետից կես տարի հետո Ինշան հոր հետ մեկնել է ԱՄՆ: Նրա և երկրաշարժի մի քանի այլ տուժածների համար ուղևորությունը կազմակերպել է TIME ամսագիրը: Ինշային պետք է պրոթեզավորեին և նա սպասելիս է եղել հիվանդանոցում: TIME-ի լուսանկարներից մեկում նրա նկարը տեսնելով` Թեդ և Ռեբեքա Բենթերը որոշել են նրան իրենց տանը հյուրընկալել, մինչև որ պրոթեզավորումն ավարտվի:

Ինշա Աֆսարն` իր խնամակալ ընտանիքի հետ
Ինշա Աֆսարն` իր խնամակալ ընտանիքի հետ

Այնուհետև Ինշան ստացել է ԱՄՆ ուսանողական վիզա և մնացել Բենթերի ընտանքում: Երբ աղջիկը բավականաչափ վարժվել է պրոթեզին, ամուսինները նրան առաջարկել են գնալ բավականին վտանգավոր մի ճանապարհորդության` լեռնադահուկային հանգստավայր: Լեռնադահուկային սպորտը միանգամից գրավել է աղջկա սիրտը:

Ինշա Աֆսար
Ինշա Աֆսար

Ինշան խոստովանում է, որ երբ ծնողներին պատմել է իր նոր հոբբիի մասին, նրանք շոկի մեջ են հայտնվել: «Այնտեղ, որտեղ ապրում են իմ ծնողները, ոչ լեռ կա, ոչ ձյուն: Նրանք անգամ չեն էլ պատկերացնում, թե ես ինչով եմ զբաղվում»,- պատմել է Ինշան:

Հետաքրքիր է այն, որ սահելու ընթացքում Ինշան պրոթեզից չի օգտվում և մի ոտքով ավելի մեծ արագություն է զարգացնում, քան այլ պրոֆեսիոնալ լեռնադահուկորդները:

Ինշա Աֆսար

Այժմ պարալիմպիկ խաղերին Ինշան ներկայացնում է իր երկիրը` Պակիստանը: Հարավային Կորեայում կայանալիք խաղերին նա ևս հանդես կգա իր հայրենիքի դրոշի ներքո: «Պակիստանում ընդհանրապես ընդունված չէ, որ կինն զբաղվի սպորտով, ուստի հուսով եմ` իմ օրինակը շատերին կոգևորի»,- ասել է Ինշան:

5925 | 1
Facebook