Փետրվարի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմեկնարկի բռնցքամարտի Ստրանջայի միջազգային հեղինակավոր մրցաշարը: Հայաստանի հավաքականն այս կարևոր ստուգատեսին մասնակցելու է 9 մարզիկով: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այսօր ժամանել է մրցավայր: Մրցաշարի վիճակահանությունն ու կշռման արարողությունը տեղի կունենան վաղն առավոտյան:
Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկները Սոֆիա են մեկնել հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի, և մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ: