Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպես սնվել կլիմաքսի շրջանում

02:10, ուրբաթ, 17 փետրվարի, 2017 թ.
Ինչպես սնվել կլիմաքսի շրջանում

40 տարեկանից հետո շատ կանայք ունեն ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ, օրգանիզմում առաջ են գալիս հորմոնալ փոփոխություններ: Այս դիետան կանանց կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից: Կլիմաքսի տարիքում շատ կանանց մոտ փոխվում է ընկալումն, սկսում են ավելի շատ քաղցր ուտել, ինչի հետևանքով բարձրանում է շաքարը: Կանանց մի մասն էլ նիհարելու համար սահմանափակում է իր սննդակարգը, բայց պետք է հասկանալ, որ ոչ մի դիետա չի վերադարձնի աղջկական երիտասարդ կազմվածքը: Այս ընթացքում մարմնի և հորմոնների հետ մեծ փոփոխություններ են տեղի ունենում: Օրգանիզմից մեծ քանակությամբ կալցիում է դուրս գալիս, որը կարող է հանգեցնել օստեոպորոզի կամ ողնաշարի հիվանդության: Այդ պատճառով կալցիումով հարուստ ուտելիք պետք է շատ օգտագործել՝ խուսափելով խոլեստերին պարունակող սննդից: Փորձագետները 40 տարեկանն անց կանանց խորհուրդ են տալիս հավասարակշռված, ակտիվ և ինտենսիվ կյանք վարել առանց դիետաների:

Իսկ 50-ն անց կանայք պետք է սահմանեն հատուկ սննդակարգ, չօգտագործեն քաղցրավենիք, օսլա պարունակող, ապխտած, տապակած, կծու սնունդ: Մսամթերք խորհուրդ է տրվում ուտել մի քանի օրը մեկ: Առաջարկվում են մրգեր, բանջարեղեն, կաթնամթերք, սպիտակ կաղամբ:

6067 | 0
Facebook