Համացանցը քննարկում է «Էն ում Ամանորն է» երգը
![]() Ինչպես արդեն հայտնել էինք, երգչուհի Սոնա Ռուբենյանը և հաղորդավար, երաժիշտ Գարիկ Պապոյանը երկրպագուներին են ներկայացրել նոր՝ «Էն ում Ամանորն է» երգի պրեմիերան: |
Վահրամ Թոքմաջյան, պատմաբան
![]() Էս ամանորյա, իբր` տոնական երգը մառազմ է։ Չե՞ք զգում, որ երգարվեստի շուկան մենաշնորհած մարդիկ վաղուց սպառվել են։ Չե՞ք զգում. ինչ-որ կաղապարներ ունեն, որից անդին քաջություն չունեն անցնելու։ Չե՞ք զգում, որ ամեն ինչի ենթատեքստում մի զգայական կաղկանձ է։ Հանե՛ք, լարե՛ք սաղ էլիտարներին, պրեստիժային կոչվողներին, դաշտը մենաշնորհածներին։ Մշակույթին ազատ թողեք։ Մշակույթին ամենաշատը պետությունն է փչացնում։ Լիքը թույն, ընտիր ջահիլներ ունենք, որոնք ձրի էլ են ստեղծագործում։ Որոնց մի կոպեկ հոնորարն արդեն իսկ խրախուսանք է։ Ազատվե՛ք էս անուն հանած, միջոցներ մսխող, բայց հերթական ռաբիսը մոգոնող դեմքերից։ Թե բա` երաժիշտ չեմ։ Հա, երաժիշտ չեմ, սլուխ էլ չունեմ, բայց սովորական հանդիսական եմ։ Մի բռնաբարեք լսողությունս: |
Կարեն Անտաշյան, բանաստեղծ
![]() Առհասարակ, հայկական պոպուլյար երգերում ընդունված խոտան է հայերեն բնական վերջին վանկի ձայնավորի շեշտի կամայական տեղաշարժը՝ ըստ երգի ռիթմի թելադրած անհրաժեշտության, բայց Գարիկի ու Սոնայի երգը բոլոր ռեկորդները խփեց, գրեթե բոլոր բառերի շեշտերը խախտված են, ինչը մատնում է հեղինակների մակերեսային ու փնթի վերաբերմունքը հայերենին։ Քանի որ սա կոնցեպտուալ փորձարարական արվեստի նմուշ չէ, այլ արված է, որ բռնի, ուրեմն` կարող եմ համեմատություն անել՝ ոնց որ գնաս փչացած սեղանատամդ հանելու, բժիշկն առջևի ատամներից քաշի, քանի որ իրեն այդպես է հարմար, կամ վաճառողից հաց ուզես քեզ ժավելի սպիրտ տա, քանի որ ալարում է քայլել մյուս բաժին։ տոնածԱռի լույսը վառվԵլու է, շՈղշողացող իմ սիրտը բացվԵլու է... |
Արեն Ափիկյան, բիզնես-խորհրդատու
![]() Էդ երգի սաղ պրոբլեմը նրանում չի, որ երգը վատն էր: Վատը չէր, սովորական երգ էր, կուտվեր, կլսվեր, կգնար, ինչպես հազարավոր այլ երգեր: Պրոբլեմը նրանում էր, որ նա տապալվեց մարդկանց անիրատեսական սպասումների պատճառով: Թե բա Ջինգլ Բելսից լավ երգ ա լինելու: Երբեք մարդկանց մոտ անիրատեսական սպասումներ մի արթնացրեք: Որովհետև հետո հիասթափությունը շատ ավելի մեծ ա: Պոպուլիզմի վտանգների շատ լավ օրինակ էր սա: Միʹ եղեք պոպուլիստ, միʹ եղեք Նիկոլ: Բայց սա դեռ վերջը չի. հիմա էլ մեզ փորձելու են համոզել, որ երգը շատ լավն ա ու Ջինգլ Բելսից հաճախ ենք լսելու ամեն տեղ ու մի տարուց մեզ կասեն, որ տեսաք` մեր երգը Ջինգլ Բելսին հաղթեց: Որովհետև սուտը պոպուլիստի լավագույն զենքն է: |
Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան
![]() Էս երգ չի, շեդեվր ա. ափսոս ա էս շեդեվրն Ամանորին մսխվի, պահեք Եվրատեսիլի համար... |
Բաբկեն Պիպոյան, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ
![]() Արվեստ պետական պատվերով կարող է ծնվել, բայց արվեստի մեկ գործ` ոչ: |
Արամ Մանուկյան, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ
![]() Նոր երգն էնքան վատն էր, որ Կարգին Հայկոն էլ չկիսվեց իրա էջում... |
Ռուբեն Մխիթարյան, հեռուստատեսային պրոդյուսեր
![]() Ձեր ամանորյա երգի «սռաչը» «Ջինգլ Բելսով» կտրեմ: Գարիկ/Սոնա դուետը դարձյալ արել է որակով գործ, որը կարող է ձեզ դուր գալ, կամ ոչ: Դուք մեղավոր չեք, որ ձեզ տրամադրել էիք, որ երգը «Ջինգլ Բելսից» լավը պետք է լինի, մեղավորը ձեզ այդպես տրամադրողն է` հերթական անգամ ոչ կոմպետենտ ձևակերպում անելով (նույն բանն է, որ ասես հանձնարարել եմ նոր նոտա հորինել, որը «լյա» նոտայից լավը պետք է լինի): Հ. Գ. Տարիուկես էնքան ատելություն դաշտ լցրեցիք, որ արդեն առանց հասկանալու ցանկացած շնչող բան ատում են, թարգեք: Մեկ է` «Տոնածառ ջան, տոնածառ»-ից լավ երգ չկա: |