Բժիշկները խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում զերծ մնալ փաթեթավորված սնունդ գնելուց։ Ըստ Դանիայի տեխնիկական համալսարանի մասնագետների` վտանգավոր է հատկապես վակուումային փաթեթավորումների մեջ պահվող սնունդը։ Համաձայն վիճակագրության` նման սննդի հետևանքով թունավորված յուրաքանչյուր 4-րդ հիվանդ մահանում է։
Վակուումային` անօդակյաց փաթեթավորումը հիանալի միջավայր է որոշ վտանգավոր մանրէների բազմացման համար։ Թթվածնի պակասի դեպքում «Լիսթերիա մոնոցիտոգենս» մանրէն 4 անգամ ավելի ագրեսիվ է դառնում։ Այս մանրէն ի զորու է զարգանալ անգամ սառնարաններում։ Մանրէն գտնվում է առօրյա օգտագործման գրեթե բոլոր մթերքներում` կաթում, պաղպաղակում, պանրում, մսում, մսային կիսաֆաբրիկատներում, թարմ բանջարեղեններում, ձկան մսում և այլն։