Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մրգային հյութերը` լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ

23:05, կիրակի, 15 հունվարի, 2017 թ.
Մրգային հյութերը` լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ

Իսրայելցի գիտնականները նախազգուշացրել են` կարծիքը, թե մրգային հյութերի պարբերաբար օգտագործումը օգտակար է առողջության համար, սխալմունք է:
     Իրականում նրանք, ովքեր շատ հաճախ խմում են մրգային հյութեր, լրջորեն վնասում են իրենց լյարդը, նպաստում դրա ճարպակալմանը: Սա էլ իր հերթին հանգեցնում է ճարպային հեպատոզի, ինչին հատուկ է լյարդի բջիջներում լիպիդների ավելցուկային կուտակումը:
     Մրգային հյութերից շատերը պակաս վնասակար չեն, քան գազավորված ըմպելիքներն, զգուշացրել են բժիշկներն` ուսումնասիրելով լայնածավալ ուսումնասիրությունների արդյունքները:
     Ավելի վաղ մրգային հյութերի վնասակարության մասին են խոսել նաև սննդաբանները: Առաջին հերթին նրանք կոչ են արել հրաժարվել պատրաստի «բնական հյութերից»` նշելով, որ դրանց օգտակարությունը խիստ նվազ է, այնինչ դրանցում առկա շաքարի պարունակությունը` խիստ բարձր:

Առհասարակ, ըստ բժիշկների` պոտենցիալ վնասակար են բոլոր հյութերը, եթե դրանք խմում եք ամենօրյա պարբերականությամբ` մեծ քանակով: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այս հյութերում շատ բարձր է ֆրուկտոզայի խտությունը և շատ ցածր` մանրաթելերի պարունակությունը, որոնք պետք է նվազեցնեին ֆրուկտոզայի բացասական ազդեցությունը ներքին օրգանների վրա:
     «Օրական կես լիտրից ավելի` թեկուզև նոր մզված հյութի օգտագործումը ճարպային հեպատոզով հիվանդանալու հավանականությունը մեծացնում է 5 անգամ: Մեծանում է նաև դիաբետով ու սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը»,- ասել են իսրայելցի բժիշկները:

12237 | 0
Facebook