Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՄԻԵԴ-ն արագացված կարգով կքննի Վահան Շիրխանյանի գործը

11:45, ուրբաթ, 30 դեկտեմբերի, 2016 թ.
ՄԻԵԴ-ն արագացված կարգով կքննի Վահան Շիրխանյանի գործը
     Նորք-Մարաշում մեկ տարի առաջ վնասազերծված զինված խմբի գործով մեղադրվող Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն ընդունել է Վահան Շիրխանյանի գործով դիմումը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շիրխանյանի պաշտպանները բողոքարկել են նրան կալանքի տակ պահելու և առողջական խնդիրների հետ կապված հարցերը: Ալումյանը տեղեկացրեց, որ Ստրասբուրգյան դատարանը որոշել է արագացված ընթացակարգով քննել դիմումը:
     Հիշեցնենք, որ Շիրխանյանը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:
2899 | 0
Facebook