ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, զինված խմբի գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ վաղը Շիրխանյանի գործի վերաբերյալ ՄԻԵԴ բողոք են ուղարկելու: «Մենք բողոքարկել ենք նրան կալանքի տակ պահելու և առողջական խնդիրների հետ կապված հարցերը: Նրա առողջական վիճակը վատ է և պետք է ազատության մեջ ստացիոնար բուժում ստանա»,- տեղեկացրեց պաշտպանը: Վերջինը հույս ունի, որ ՄԻԵԴ-ում կհասնեն արդյունքի:
Հիշեցնենք, որ Շիրխանյանը կասկածվում է` Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով: