Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները հայտարարություն են արել Արցախի վերաբերյալ

16:15, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները հայտարարություն են արել Արցախի վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խումբը ամբողջությամբ հետաքրքրված է բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմամբ և պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն անցկացնել համանախագահ երկրներից մեկում, երբ նրանք պատրստ կլինեն դրան: Այս մասին ասվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարների՝ Համբուրգում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է ТАСС լրատվականը:

«Համանախագահների (ԵԱՀԿ Մինսկի խմբի) աջակցությամբ իրականացվող նախագահների ուղղակի և անընդհատ երկխոսությունը մնում է վստահության ձևավորման և խաղաղ գործընթացի առաջխաղացման պարտադիր բաղադրիչը»,-ընդգծվում է փաստաթղթի մեջ:
     «Ապրիլին սահմանի երկայնքով բռնության դրամատիկ էսկալացիայի լույսի ներքո մենք անհանգստություն ենք հայտնում շարունակվող ռազմական միջադեպերի և ծանր սպառազինություն օգտագործելու մասին տեղեկությունների առթիվ և վճռականորեն դատապարտում ենք բռնության և սպառնալիքի կիրառումը»,- ընդգծել են երեք երկրների ԱԳՆ ղեկավարները:
     «ԼՂՀ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Մենք կոչ ենք անում կողմերին հաստատել իրենց պատրաստակամությունը, լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով և պահպանել զինադադարի մասին պայմանավորվածությունները, որոնք հիմք են ստեղծում հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

7634 | 0
Facebook