Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մոսկվայում Հայաստանի քաղաքացու են սպանել

14:30, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
Մոսկվայում Հայաստանի քաղաքացու են սպանել

Մոսկվայում Հայաստանի քաղաքացու են սպանել, հայտնել է Մոսկվայի քննչական վարչության պետի ավագ օգնական Յուլյա Իվանովան: Սպանությունը տեղի է ունեցել Լիտովյան պուրակին կից բնակելի տների մոտակայքում: Սպանության վայրից 300 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է ինքնաձիգ, որից, ենթադրաբար, նրա վրա կրակել են: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն` հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին:

«Սպանվածի դիակի կողքին մեքենա էր կանգնած, որտեղ գտել են գնդակի երեք հետք»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածով՝ սպանություն և 222-րդ հոդվածով՝ ապօրինի զենքի ձեռքբերում և կրում: Զոհվածի ինքնությունը պարզվում է:

9342 | 0
Facebook