Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Լևան Խաբեիշվիլուն հիվանդանոցից սայլակով են բերել խորհրդարան, որտեղ առաջիկայում կքննարկվի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։
Լրագրողների հետ զրույցում Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն հայտնել է, որ հետաքննություն կսկսվի՝ ընդդիմադիր գործչի ձերբակալության ժամանակ հատուկջոկատայինների կողմից ուժի հնարավոր գերազանցման վերաբերյալ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, բողոքի ակցիայի ժամանակ 63 մարդ է ձերբակալվել։