Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարչապետը Շաբոյանին կոչ է արել ուսումնասիրել ոչ թե «գարեջուրը», այլ` առաջնային սպառման ապրանքների շուկան

11:20, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2016 թ.
Վարչապետը Շաբոյանին կոչ է արել ուսումնասիրել ոչ թե «գարեջուրը», այլ` առաջնային սպառման ապրանքների շուկան

«ՏՄՊՊՀ–ն կառավարությունից անկախ է և ինքն է որոշում, թե որ շուկաներն ուսումնասիրի։ Բայց մենք հորդորում ենք, որ ձեր ջանքերը ներդնեք և ուսումնասիրեք առաջնային սպառման ապրանքների շուկան, ոչ թե գարեջուրը: Առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայի մասին հասարակությունից հնչող մտահոգություններն ավելի շատ են: Դա շատ ավելի առաջնահերթ խնդիր է, քան գարեջրի բնագավառը»,- կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետը` դիմելով ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյնաին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 16–ին ՏՄՊՊՀ–ն 110 մլն դրամով տուգանել էր երկրի խոշորագույն գարեջրագործական ընկերություններից մեկին՝ «Երևանի գարեջուր» ՓԲԸ–ին շուկայում դոմինանտ դիրքը չարաշահելու համար։

2890 | 1
Facebook