Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ.

Միջազգային

ԱՄՆ-ն Ստամբուլի իր քաղաքացիներին հրահանգել է դուրս գալ քաղաքից

15:05, կիրակի, 30 հոկտեմբերի, 2016 թ.
ԱՄՆ-ն Ստամբուլի իր քաղաքացիներին հրահանգել է դուրս գալ քաղաքից

ԱՄՆ պետդեպարտամենտն Ստամբուլի գլխավոր հյուպատոսությունում աշխատող իր դեսպանների ընտանիքներին հրահանգել է լքել այդ քաղաքը: Նախազգուշացումը տեղակայված է գերատեսչության կայքում:

Որոշումը կայացվել է ծայրահեղական խմբավորումների ակտիվացման հետ, որոնք կարող են հարձակումներ գործել ԱՄՆ-ի քաղաքացիների վրա:

Որոշումը վերաբերում է միայն Ստամբուլում գտնվող ընտանիքներին: ԱՄՆ քաղաքացիներին նաև խորհուրդ է տրվել խուսափել երկրի հարավ-արևելք ուղևորվելուց:

Հիշեցնենք որ հուլիսի 16-ի` իշխանափոխության անհաջող փորձից հետո մինչ օրս Թուրքիայում արտակարգ ռեժիմ է հայտարարված:

| | |
10998 | 0
Facebook