Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինը «մատի վրա խաղացրեց» Քլինթոնին ու Օբամային». Թրամփ

11:03, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2016 թ.
«Պուտինը «մատի վրա խաղացրեց» Քլինթոնին ու Օբամային». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփը դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ վերջին հեռուստաբանավեճի ընթացքում ասել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային քաղաքականությանն առնչվող բոլոր հարցերում շատ ավելի խելամիտ է գործել, քան իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբաման և Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
    
     «Նա (Քլինթոնը Պուտինին չի սիրում, քանի որ Պուտինը բոլոր հարցերում Քլինթոնին «մատի վրա է խաղացրել»: Պուտինը բոլոր հարցերում՝ լինի Սիրիան, հրթիռները կամ մեկ այլ բան, նույն կերպ է վարվել նաև Օբամայի հետ»,- ասել է Թրամփը:
    
     Թրամփը հայտարարել է, որ չնայած նրան, որ Միացյալ Նահանգները 6 տրիլիոն դոլար է ծախսել Մերձավոր Արևելքում, ռուսներին է հաջողվել իրենց վերահսկողության տակ առնել տարածաշրջանը: Ըստ Հանրապետական թեկնածուի` Քլինթոնին այնպես է խաբվել, ինչպես չի խաբվել քաղաքական ոչ մի գործիչ:
    
     Քլինթոնը Պուտինի խամաճիկ է անվանել Դոնալդ Թրամփին, ինչին ի պատասխան` էքսցենտրիկ հանրապետականը հերքել է Ռուսաստանի իշխանությունների հետ կապի մեջ լինելու խոսակցությունները՝ ասելով, որ երբևիցե չի հանդիպել Պուտինին ու չի ճանաչում նրան:
    
     Հիշեցնենք, որ ըստ հեռուստադիտողների` Հիլարի Քլինթոնը հաղթանակ է տարել նախագահական եզրափակիչ հեռուստաբանավեճում:

Աղբյուրը` tass.ru
3726 | 0
Facebook