Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սարիկա» թայֆունը Չինաստանում ավերել է 2600 տուն

11:30, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2016 թ.
«Սարիկա» թայֆունը Չինաստանում ավերել է 2600 տուն

«Սարիկա» թայֆունը Չինաստանի Հայնան նահանգում ավերել է 2600 տուն, հասցված վնասը գնահատվում է 2,62 միլիարդ յուան (389 միլիոն դոլար): Թայֆունի ժամանակ քամու արագությունը եղել է 162 կմ/ժ: Վերջին տվյալներով` աղետի գոտում է հայտնվել 1,5 միլիոն մարդ: Տարերքը նահանգի ափամերձ տարածքներին է հասել երեքշաբթի առավոտյան, չորեքշաբթի օրը նրա ուժգնությունը նվազել է: Այսօր արդեն նահանգում վերականգնվել է ավիաշրջանառությունը և ճեպընթացների աշխատանքը:

3589 | 0
Facebook