Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանն առաջին անգամ Սիրիա է ուղարկել նորագույն հակահրթիռային համալիրներ. Fox News

13:10, երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2016 թ.
Ռուսաստանն առաջին անգամ Սիրիա է ուղարկել նորագույն հակահրթիռային համալիրներ. Fox News

Ռուսաստանն առաջին անգամ երկրի սահմաններից դուրս է հանել C-380 ՎՄ «Անթեյ-2500» ժամանակակից զենիթահրթիռային համալիրները: Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը` հղում անելով ամերիկյան աղբյուրներին:
    
     Զենքով բեռներն անցած հանգստյան օրերին առաքվել են Միջերկրական ծովի Տարտուս սիրիական նավահանգիստ, որտեղ գտնվում է ռուսական ռազմածովային բազան: Նշվում է, որ տեխնիկան դեռ չի բեռնաթափվել և գտնվում է կոնտեյներներում:
    
     Հաղորդվում է, որ C-380 ՎՄ-երը վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների թևավոր հրթիռների համար: Դրանք նաև նախատեսված են ինքնաթիռների և փոքր ու միջին հեռավորության բալիստիկ հրթիռների դեմ պայքարի համար: «Անթեյ-2500» զենիթահրթիռային համալիրները կարող է խոցել 250 կմ հեռավորության վրա գտնվող թիրախներ:
    
     Լրատվականի աղբյուրը տարակուսանք է հայտնել` նշելով. «Ոʹչ ԴԱԻՇ-ը, ոչ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ն չունեն ռազմական ինքնաթիռներ, այնպես չէ՞»:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանը Սիրիայում տեղակայել էր հակաօդային պաշտպանության С-400 համակարգեր:

7577 | 0
Facebook