Բաղդադում հսկիչ կետի մոտ մահապարտի կողմից իրականացված պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ է: Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 24-ի առավոտյան, Ալ Կադիմեյնի շրջանում, որտեղ հիմնականում շիաներ են ապրում։ Զոհերից 2-ը ոստիկան են, 8-ը` խաղաղ բնակիչ: Վնասվածք է ստացել 20 մարդ: Իրաքում ԴԱԻՇ ահաբեկչկան խմբավորման գործունեության հետ կապված լարվածությունը պահպանվում է: Նրանք հարձակումներ են իրականացնում այստեղ, որին առավել հաճախ զոհ են գնում խաղաղ բնակիչները։