Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիայում արևից ու քամուց այնքան էներգիա են կուտակել, որ բնակչությանը վճարել են՝ այն սպառելու համար

21:05, ուրբաթ, 17 հունիսի, 2016 թ.
Գերմանիայում արևից ու քամուց այնքան էներգիա են կուտակել, որ բնակչությանը վճարել են՝ այն սպառելու համար

Գերմանիայում վերջերս արտասովոր երևույթ է գրանցվել: Արևոտ ու պայծառ օրվա ընթացքում քամուց ու արևից այնքան էներգիա են կուտակել արևային էլեկտրակայանները, որ առաջացել է ավելցուկ: Արևային էներգիան կազմել է էլեկտրաէներգիայի ընդհանուր պահանջարկի 87 %-ը: Դրան ավելացել է նաև սովորական էլեկտրակայանների արտադրած էներգիան և առաջարկը գերազանցել է պահանջարկը: Արդյունքում մի կարճ ժամանակահատված իշխանություններն ստիպված են եղել մարդկանց վճարել՝ էլեկտրաէներգիա սպառելու համար:

Պատահական չէ, որ գերմանացիները միշտ էլ հպարտանում են բնության հանդեպ ունեցած իրենց հոգածությամբ: Գերմանիան մտադիր է մինչև 2050 թվականն ամբողջությամբ անցնել էներգիայի վերականգնվող աղբյուրներին:

11279 | 0
Facebook