Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Առաջին դեպքը չէ, երբ ռուսահպատակ կեղտը, անթաքույց ներկայացնում է իր ատելությունը մեր պետականության նկատմամբ». Թորոս Ալեքսանյանը` Ռադիկ Մարտիրոսյանի մասին

15:30, ուրբաթ, 06 մայիսի, 2016 թ.
«Առաջին դեպքը չէ, երբ ռուսահպատակ կեղտը, անթաքույց ներկայացնում է իր ատելությունը մեր պետականության նկատմամբ». Թորոս Ալեքսանյանը` Ռադիկ Մարտիրոսյանի մասին
     «Հայաստանի Գիտություններ Ազգային Ակադեմիայի պրեզիդենտ Ռադիկ Մարտիրոսյանը հայտարարել է ի լուր աշխարհի, որ Հայաստանը քոսոտ պետություն է: Սա առաջին դեպքը չէ, երբ ռուսահպատակ կեղտը, որը որ մեր երկրում բարձր պաշտոն է զբաղեցնում, անթաքույց հայտարարում է իր ատելությունն ու անհարգանքը մեր պետականության նկատմամբ: Նախկինում այսպիսի ստահակներին գամում էին անարգանքի սյանը և անցնող դարձող թքում էր նրանց վրա»,- ֆեյսբուքյան էջում գրել է օգտատերերից Թորոս Ալեքսանյանը:
    
     Հիշեցնենք, ըստ մամուլի հրապարակումների, Հայաստանում ռազմարդյունաբերության ծավալման, ընդլայնման վերաբերյալ հարցի համատեքստում, Մարտիրոսյանն ասել է, թե ռազմարդյունաբերական բնագավառում «ամեն քոսոտ երկիր» չի կարող դուրս գալ միջազգային ասպարեզ, քանի որ այնտեղ շատ լուրջ մրցակցություն է, և այդ երկրի քիթը կտրորեն:
10792 | 2
Facebook