Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավտովթարից մահացածներից երեքը մի ընտանիքի անդամներ էին

11:20, երկուշաբթի, 02 մայիսի, 2016 թ.
Ավտովթարից մահացածներից երեքը մի ընտանիքի անդամներ էին
     Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ երեկոյան խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վարդենիս-Կարճաղբյուր ճանապարհին. 6 մարդ մահացել էր: MAMUL.am-ի թղթակիցը պարզեց, որ վթարի հետևանքով մահացածներից 3-ը մի ընտանիքի անդամներ էին՝ ամուսիններն ու նրանց 10 ամսական դուստրը: 28-ամյա Մարգարիտա Ավետիսյանը Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղից էր: Գյուղապետ Գերասիմ Սարգսյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ավետիսյանների 3-ամյա դստերն էլ տեղափոխել են հիվանդանոց: «Կինը մեր գյուղից էր, բայց ամուսնացել էր Էջմիածնում, շատ շնորհքով ընտանիք էին: Եկել էին աղջկա ընտանիքի անդամներին տեսնելու, բայց նման դեպք գրանցվեց: Շատ ենք ցավում»,- ասաց գյուղապետը: Նա տեղեկացրեց, որ երեխայի վիճակը լավ է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նշենք, որ մյուս մեքենայի վարորդն ու 2 ուղևորները, որոնք նույնպես մահացել են, Վարդենիս քաղաքից էին:
9699 | 0
Facebook