Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իբրահիմովիչը կարող է տեղափոխվել «Արսենալ»

16:35, հինգշաբթի, 28 ապրիլի, 2016 թ.
Իբրահիմովիչը կարող է տեղափոխվել «Արսենալ»
     ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ 34-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալ»-ը։ Նշենք, Իբրահիմովիչի՝ փարիզյան ակումբի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը, և նա կկարողանա յուրաքանչյուր ակումբ տեղափոխվել՝ ազատ գործակալի կարգավիճակով։ «Արսենալ»-ն, իր հերթին, պատրաստ է Զլատանին 2 տարվա պայմանագիր առաջարկել։ Նշենք, որ Իբրահիմովիչն այս մրցաշրջանում անց է կացրել 27 հանդիպում՝ հեղինակելով 32 հանդիպում։
9617 | 0
Facebook