Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռոնալդուն ցողունային բջիջներով բուժման կուրս կանցնի

14:00, հինգշաբթի, 28 ապրիլի, 2016 թ.
Ռոնալդուն ցողունային բջիջներով բուժման կուրս կանցնի
     Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցողունային բջիջներով բուժման կուրս կանցնի։ Պորտուգալացին, ով օրերս ազդրի վնասվածք է ստացել, ցանկանում է վերականգնվել՝ մայիսի 4-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Մանչեսթր Սիթի»-ի դեմ պատասխան հանդիպմանը մասնակցելու համար։
     Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է 44 հանդիպման՝ հեղինակելով 47 գնդակ։
     Նշենք նաև, որ 2014-ի վերջին ցողունային բջիջների օգնությամբ մեջքի վնասվածքն էր բուժվում իսպանացի թենիսիստ Ռաֆաել Նադալը։
11960 | 0
Facebook