Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Պաղպաղակը` որպես սթրեսի և անքնության դեմ լավագույն միջոց

22:35, շաբաթ, 14 մայիսի, 2016 թ.
Պաղպաղակը` որպես սթրեսի և անքնության դեմ լավագույն միջոց
     Անգլիացի նյարդահոգեբանները գտնում են, որ պաղպաղակը կարելի է համարել մի շարք հիվանդություններ բուժող միջոց: Այն կարող է արագ և արդյունավետ բարձրացնել տրամադրությունը: Պարզվում է` համտեսի ժամանակ ակտիվանում է ուղեղը ճիշտ այնպես, ինչպես երաժշտություն լսելիս կամ սիրելի անձնավորությանը հանդիպելիս: Շոկոլադե պաղպաղակն ամենաուժեղ հակադեպրեսանտներից է. L-տրիպտոֆան ամինաթթուն հակասթրեսային հատկություն ունի: Այս նյութը մասնակցում է այն ռեակցիային, որը հանգեցնում է ուրախության հորմոնի` սերոտոնինի ձևավորմանը: Շոկոլադե պաղպաղակը համարվում է սթրեսի և անքնության դեմ լավագույն միջոցներից:
Աղբյուրը` mignews.ru
11043 | 3
Facebook