Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մեքսիկայում գետը մեկ րոպեում անհետացել է

13:50, կիրակի, 06 մարտի, 2016 թ.
Մեքսիկայում գետը մեկ րոպեում անհետացել է

Աթոյակ գետը, որ հոսում է Մեքսիկայի Վերակրուս նահանգի լեռնային տեղանքով, մեկ րոպեում անհետացել է իր հունի վրա առաջացած հսկայական ճեղքի պատճառով: Փետրվարի 27-ին գետը հանդարտ հոսելիս է եղել իր հունով, սակայն հաջորդ օրը նրա ափամերձ ռանչոյում բնակվողները լսել են ուժգին դղրդոց, ինչից հետո հայտնաբերել են գետի չորացած հունը:

Հունի վրայի ճեղքվածքի չափերը հասնում են 30x20 մետրի, ավելի քան 10 հազար ընտանիքներ հայտնվել են էկոլոգիական աղետի առաջ, քանի որ Աթայաք գետը նրանց ապահովում էր խմելու ջրով և օգտագործվում շաքարի արդյունաբերության մեջ:

Գետը կուլ տվող ճեղքի պատճառը դեռ հայտնի չէ:

26450 | 0
Facebook