Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կայացավ «Ոսկե գլոբուս» 73-րդ մրցանակաբաշխությունը

11:18, երկուշաբթի, 11 հունվարի, 2016 թ.
Կայացավ «Ոսկե գլոբուս» 73-րդ մրցանակաբաշխությունը
     Կայացավ Հոլիվուդի ամենանշանակալի իրադարձություններից մեկը. Լոս Անջելեսի «Բևերլի Հիլզ» հյուրանոցում տեղի ունեցավ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը:
     Լավագույն տղամարդու դերի համար մրցանակը հանձնվել է Լեոնարդո Դի Կապրիոյին «Վերապրածը» գեղարվեստական ֆիլմում Հյու Գլասի կերպարի համար:
     Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջենիֆեր Լոուրենսը: Լավագույն դրամատիկ ֆիլմ է ճանաչվել «Վերապրածը», լավագույն ֆիլմ (կատակերգություն)՝ «Մարսեցին», իսկ լավագույն ռեժիսոր անվանակարգում հաղթող է ճանաչվել Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն` «Վերապրածը» ֆիլմի համար:
     Մրցանակաբաշխության արարողությունը վարել է բրիտանացի հայտնի կատակերգու Ռիքքի Ջերվեյզը:
8751 | 0
Facebook