Օքսֆորդի և Հարվարդի համալսարանի հնէաբանները մտադիր են իսլամիստ ծայրահեղականների լծի տակ գտնվող մերձավորարևելյան երկրների բնակիչներին բաժանել ստերեոֆոտոտեսախցիկներ: ԻՊ կողմից գրավյալ տարածքների հազարավոր բնակիչներ կստանան այդ խցիկներից ու եռաչափ լուսանկարներով կամրագրեն ավերվելու վտանգի առաջ կանգնած հուշակոթողները: Դա կօգտնի, որ հետագայում, երբ արհավիրքն անցնի, հնարավոր լինի դարավոր կառույցների վերականգնումը:
Գիտնականները մտադիր են անվճար հիմունքներով բաժանել մոտ 5000 նման տեսախցիկ, ինչը կօգնի մինչև գալիք տարվա վերջ ստանալ շուրջ մեկ միլիոն լուսանկար: «Մենք այլևս չենք կարող սպասել,- ասել է նախագծի հեղինակ Ռոջեր Միչելը,- մենք այս ծրագրի իրականացումն արագացրեցինք, քանի որ ԻՊ-ը գնալով նորանոր կոթողներ է պայթեցնում ու հողին հավասարեցնում»: