Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը

13:36, չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.
Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը

ԵԱՏՄ երկրների ինտեգրումն ապահովում է մասնակից երկրների առաջանցիկ զարգացումը, և անդամակցության շարունակումը բխում է այդ երկրների շահերից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Լրագրողներից մեկը հարց է ուղղել՝ արդյոք Կրեմլը տեսնում է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության դադարեցման ռիսկեր, ինչին Պեսկովը պատասխանել է․ «Կարող եմ միայն արձանագրել, որ ինքնին ինտեգրացիոն գործընթացը հաջող է ընթանում։ ԵԱՏՄ երկրների ինտեգրումն ապահովում է մասնակից երկրների առաջանցիկ զարգացումը, և անդամակցության շարունակումը բխում է այդ երկրների շահերից։ Եվ մասնակից երկրները դա գիտեն։ Անշուշտ, երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում ինտեգրացիոն գործընթացի մասնաբաժինը բավականին նկատելի է»։

4643 | 0
Facebook