Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն դադարեցրել է զենքի մատակարարումը Իսրայել․ #Axios

12:30, չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.
ԱՄՆ-ն դադարեցրել է զենքի մատակարարումը Իսրայել․ #Axios

Իսրայելցի պաշտոնյաները Axios պարբերականին հայտնել են, որ ԱՄՆ-ն դադարեցրել է զենքի մատակարարումը։ NYT-ը, սակայն, նշում է, որ ամերիկացի պաշտոնյաները հրաժարվել են դա հաստատել ճեպազրույցներում կամ մասնավոր կարգով:

The New York Times-ի աղբյուրները պնդում են, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը քննարկում է հարցը, թե արդյոք պետք է դադարեցնել զենքի ապագա մատակարարումները։

ԱՄՆ իշխանությունները պատմականորեն Իսրայելին ռազմական օգնության խոշոր փաթեթներ են տրամադրել, նշում է Associated Press-ը: Մատակարարումներն ավելացել են, երբ ՀԱՄԱՍ-ը հարձակվել է Իսրայելի վրա:

1466 | 0
Facebook