Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Դժվար է դրական ակնկալիքներ ունենալ Փաշինյան-Պուտին հանդիպումից»․ Արեշև

12:48, չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.
«Դժվար է դրական ակնկալիքներ ունենալ Փաշինյան-Պուտին հանդիպումից»․ Արեշև

Հայաստանի ընթացիկ քաղաքականությունն առայժմ տրամադրում է՝ զուսպ գնահատականներ տալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպասվող հանդիպմանը։ Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքական մեկնաբան Անդրեյ Արեշևը։

«Դժվար է ասել՝ որքան հաջող կանցնեն այսօրվա միջոցառումները, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակում՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի բացահայտ ապակառուցողական դիրքորոշումը։ Փաշինյանի պահվածքը խոսում է այն մասին, որ նա կատարել է իր ընտրությունը և մտադիր է մինչև վերջ գնալ Ռուսաստանից քաղաքական շրջադարձի ճանապարհով։ Մոսկվա նրա այցի պատճառը ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունն է, բայց թե որքանով բովանդակային կլինի այդ նախագահությունը, բարդ հարց է՝ հաշվի առնելով Երևանի քաղաքականությունը։ Փաշինյան-Պուտին հանդիպման ամբողջ տեղեկատվական ֆոնը դրական ակնկալիքներ չի ներշնչում»,- ասել է Արեշևը՝ РИА Новости-ին։

3640 | 0
Facebook