Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԻՊ ահաբեկիչները ռեկորդային վնաս են հասցրել մշակութային հուշարձաններին. ՅՈՒՆԵՍԿՕ

01:07, կիրակի, 23 օգոստոսի, 2015 թ.
ԻՊ ահաբեկիչները ռեկորդային վնաս են հասցրել մշակութային հուշարձաններին. ՅՈՒՆԵՍԿՕ

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները համաշխարհային մշակույթին հասցրել են ամենամեծ վնասը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին հաջորդող տարիների ընթացքում: «Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո մենք նման բան չենք տեսել: Սա համաշխարհային ժառանգության ամենասարսափելի, համակարգված ոչնչացումն է»,- ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան «Ասոշիեյթիդ Փրեսս»-ին տված հարցազրույցում:

Նա գտնում է, որ, եթե համաշխարհային հանրությունը ոչ մի կերպ չի կարող միջամտել այս բարբարոսություններին, ապա գոնե պետք է արգելվի պատմական հուշարձանների մաքսանենգությունը:

Հիշեցնենք, որ մայիսին ահաբեկիչները գրավեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն հանդիսացող հնագույն Պալմիրա քաղաքն ու սկսեցին ավերածություններ անել նաև այդտեղ:

5690 | 0
Facebook