ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է այն գործարքը, որի համաձայն Միացյալ Նահանգները պատրաստվում է 5.4 միլիարդ ամերիկյան դոլարի «Պատրիոտ» հակահրթիռային կայանի նորագույն PAC-3 տեսակի հրթիռներ վաճառել Սաուդյան Արաբիային: Այս մասին հաղորդում է «ԲիԲիՍի»-ն:
Աղբյուրը նշում է, որ այսպիսով Միացյալ Նահանգները ցանկանում է ուժեղացնել Սաուդյան Արաբիայի պաշտպանական համարակարգը, որը հանդիսանում է Մերձավոր արևելքում ԱՄՆ-ի հիմնական դաշնակից պետությունն ու ռազմավարական գործընկերը:
Գործարքը հավանության է արաժանացել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները որոշում է կայացրել աստիճանաբար հանել Էր-Ռիյադի հիմնական հակառակորդ հանդիսացող Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները:
Հիշեցնենք, որ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնագրին ընդդեմ խոսացող առաջին պետություններից մեկը Սաուդյան Արաբիան էր: