Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աբրահամը 4-րդ մենամարտը կանցկացնի Շտիգլիցի հետ

16:40, շաբաթ, 11 ապրիլի, 2015 թ.
Աբրահամը 4-րդ մենամարտը կանցկացնի Շտիգլիցի հետ
     WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը 4-րդ մենամարտը կանցկացնի աշխարհի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ։ Այս մասին WBO-ն տեղեկացրել է «SES Boxing» և «Sauerland Event» պրոմոութերական ընկերություններին՝ մենամարտի շուրջ բանակցություններ սկսելու անհրաժեշտության հետ կապված։
Տեղեկությունների համաձայն՝ մենամարտը կկայանա բանակցությունների ավարտից հետո 90 օրվա ընթացքում։
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Բեռլինում Արթուր Աբրահամը պաշտպանել է չեմպիոնական իր տիտղոսը՝ երկրորդ անգամ հաղթելով բրիտանացի Փոլ Սմիթին։
Նշենք, որ 2012-ի օգոստոսին Աբրահամաը հաղթել է Շտիգլիցին և նվաճել չեմպիոնի տիտղոսը։ 2013-ի մարտին Շտիգլիցը ռևանշի է հասել, իսկ 2014-ի մարտին կրկին հաղթել է Աբրահամը։
8041 | 0
Facebook