Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնելու է Կատարի Պետություն

18:36, շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնելու է Կատարի Պետություն

Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։Նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Կատարի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի վարչապետ, ԱԳ նախարարի հետ: Հայաստանի և Կատարի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1997թ.: 2019թ. Դոհայում բացվել է ՀՀ ռեզիդենտ դեսպանությունը, իսկ 2023թ. Կատարի կողմից կայացվել է որոշում ռեզիդենտ դեսպանություն բացել Երևանում: Երկու երկրների միջև զարգանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում:

760 | 0
Facebook