Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մարգինալ-ֆաշիստական հավաքներն աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով». Վահագն Ալեքսանյան

22:00, ուրբաթ, 10 մայիսի, 2024 թ.
«Մարգինալ-ֆաշիստական հավաքներն աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով». Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի ի էջում գրել է. «Սիրելի քաղաքացիներ, մարգինալ-ֆաշիստական հավաքները մշտապես աչքի են ընկնում բռնության կոչերով, ռասիստական հայտարարություններով և, իհարկե, կեղծ մարգարեներով։
     Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից, իմ քույրերն ու եղբայրներն են։ Նրանք ապրել են Հայաստանում, նրանք ապրելու են Հայաստանում, նրանք իրենց ամենաթանկն են տվել Հայաստանին։
     Մարգինալ-ֆաշիստական շարժման փոխարեն՝ ես որպես ՀՀ ԱԺ պատգամավոր ներողություն խնդրում ձեզնից այն ամենի համար, ինչ լսել եք այսօր։
     Դուք Հայաստանի աղն եք, դուք Հայաստանի ապագայի կարևոր մասն եք, դուք Հայաստանում պիտի մնաք ու արարեք»։

3615 | 1
Facebook